Պարզվել է այսօր երթուղայինում ուղեւորին սպանած անձի ինքնությունը. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել
Երթուղային միկրոավտոբուսի մեջ այսօր տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաեւ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963 թվականին:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երեւան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
Ձեռնարկվում են միջացռումներ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: