Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթներին հանդես է եկել հայտարարությամբ.
«Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են։
Այսօրվանը բացառություն չէր։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդը, ով ապականել է մեր ներկան, համարձակվում է խոսել ապագայից։
Միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր»: