Ռոնալդուն կհեռանա «Յուվենտուսից», եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում
Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել ակումբը, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում։ Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից։
Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»։
Ընդգծենք, որ Իտալիայի ներկայիս առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 27 հանդիպման և դարձել 25 գոլի հեղինակ։