Հարի Քեյնը ամռանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր քաղաքը ներկայացնող թիմերից մեկը
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կհեռանա ակումբից, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Այս մասին տեղեկանում ենք The Independent-ից։
Քեյնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Մանչեսթեր Սիթի»։
Լոնդոնյան թիմի ղեկավարները չեն ցանկանում վաճառել Քեյնին։ Հավելենք, որ անգլիացու պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։