Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Արգենտինացու գործակալը ժամանել է Բարսելոնա։ Նշվում է, որ ֆուտբոլիստի ու կատալոնական թիմի միջև սա առաջին կապը չէ։ Ընդգծենք, որ Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ինտերը»։
Ավելի վաղ Ագուերոն հայտարարել է, որ ամռանը կհեռանա մանչեսթերյան ակումբից։