Այդպես էր պետք. Արփի Դավոյանը` Փաշինյանին ծափ տալու մասին (տեսանյութ)
Այդպես էր պետք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հարցին, թե ինչու էր ծափահարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պատասխանեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:
«Ներողություն եմ խնդրում: Ծափահարությունները չէին վերաբերում զոհերին կամ ձեր ասած շահարկումներին»:
Լրագրողի հարցին, թե վարչապետի աչքին լավը երևալու խնդի՞ր կար, Դավոյանը պատասխանեց, որ ինքը առանձնապես պատասխանելու ցանկություն չունի լրագրողների հարցերին: