Գերության մեջ գտնվող տղաների հարազատները գիշերը փակ են պահել Շիրակի մարզպետարանը. աշխատակիցները մնացել են շենքում
Գերության մեջ գտնվող տղաների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանը. աշխատակիցները ողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքում:
Գերիների հարազատների պահանջը չի փոխվել. նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց զավակների անհապաղ վերադարձ:
Հիշեցնենք, երեկ ոստիկանները Շիրակի մարզպետարանից քաշքշելով դուրս են հանել գերության մեջ գտնվող զինվորների ծնողներին: