Խոշոր հրդեհ Նիգերիայի դպրոցներից մեկում. զոհվել է 20 աշակերտ
Մոտ 20 աշակերտ մահացել է Նիգերիայի մայրաքաղաք Նիամեյի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով:
Այս մասին հայտնում է տեղական Actu Niger թերթը:
Աղբյուրը նշում է, որ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ մայրաքաղաքի Պայս Բաս շրջանի դպրոցներից մեկում:
Առայժմ մահացած աշակերտների թվի մասին ստույգ տվյալներ չկան: Տեղական աղբյուրները հայտնում են, որ առնվազն 20 դպրոցական է մահացել:
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն: