Խոշոր ավտովթար՝ Եգիպտոսում. կա 20 զոհ և 3 վիրավոր
Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են Եգիպտոսի Ասյուտ նահանգում ավտոբուսի և բեռնատարի բախման արդյունքում: Այս մասին ասվում է նահանգի ֆեյսբուքյան էջում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել Ասյուտ-Կարմիր ծով ճանապարհին: Ավտոբուսը Կահիրեից ուղևորվում էր դեպի Սոհագ նահանգ:
Բեռնատարը շրջանցելու փորձի ժամանակ մեքենաները բախվել են, հրդեհ է բռնկվել: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Հաղորդվում է, որ Ասյութի նահանգապետ Իսամ Սաադը մեկնել է դեպքի վայր: Այնտեղ են ժամանել նաև շտապօգնության 25 մեքենաներ և փրկարարական ջոկատներ: Ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը վերականգնվել է: