Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գերեվարված զինվորների ծնողների հետ բանակցում են ԱԱԾ աշխատակիցները
Շիրակի մարզպետարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել մարզպետարանի ելումուտը, աշխատկիցները չեն կարողանում դուրս գալ շենքից: ԱԱԾ աշխատակիցներն են բանակցում հարազատների հետ, սակայն ապարդյուն:
Հիշեցնենք, որ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ ոստիկանները սկսեցին ուժով դուրս բերել գրիների հարազատներին: Մարզպետրանի բակում ոստիկանական ուժեր են կուտակված: