Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է․ Նարեկ Սամսոնյան
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհն իրենից վճռական լինելն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ ընտրությունների անցկացումը հարցականի տակ է, և եթե անգամ ընտրություններ անցկացվեն իշխանությունը կեղծելու է բոլոր ճանապարհներով․ «Լինելու է ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսերի կիրառում, ընդդիմադիրների հետապնդում, աջակցություն է ստանալու Թուրքիայից և Ադրբեջանից՝ լարումների և լարումների թուլացան տեսքով»։
Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Արցախյան պատերազմին նվիրված Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է․ «Դա Արարատ Միրզոյանի թանգարանն է, Տիգրան Ավինյանի թանգարանը, Լիլիթ Մակունցի թանգարանը, Նիկոլ Փաշինյանի և իր ողջ ընտանիքի թանգարանն է։ Հուսով եմ, որ որպես կենդանի մուլյաժ մի օր այնտեղ կտեղադրվեն»։