Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է, հայտնում են նրա գրասենյակից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այօր՝ ապրիլի 13-ին, դատական նիստի ժամանակ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է COVID-19-ի թեստ: