Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն»

«Մի քաղաքականացրեք» պետության կորուստը. Էլինար Վարդանյան

Շուրջ տասը տարի առաջ ձևավորվեց մի երևույթ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները՝ մի պարզ ձևակերպմամբ՝ «Մի քաղաքականացրեք», տեղափոխվեցին այլ հարթություն: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Հետո շատ արագ բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, քաղհասարակության կազմակերպություններ տեղավորվեցին իշխանության օրբիտայում, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ վերածվեցին իբր քաղաքացիական հարցերի։

«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Մի քաղաքականացրեք», «Այս հարցը քաղաքական հարթությունում չէ», «Սա իրավական խնդիր է, կրթական է, տնտեսական է» չգիտեմ ինչ է... Ու այսպես կեղծվեցին օրակարգեր։

Երկրի տնտեսական, հարկային ոլորտի փոփոխությունների դեմ բողոքի դուրս եկողները պահանջում էին խնդիրը չքաղաքականացնել։

Երկրի սոցիալական ոլորտում ներդրվում էր կուտակային կենսաթոշակային վիճահարույց համակարգը, որը լրջագույն խնդիր էր նաև սերունդների համար, բողոքողներն ասում էին քաղաքական ուժերը թող չխառնվեն, սա քաղաքական խնդիր չէ։

Քաղաքական հարց չէր նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունները։ «Մի քաղաքականացրեք, սա իրավական գործընթաց է», «կեղծ օրակարգ է» արտահայտություններով կոտրվեց «Ոչ»-ի իրական համակարգը, և այն վերածվեց պսևդոբևեռի։

Մի քաղաքականացրեք-ով զուգորդվեցին էլեկտրաէնեգրայի թանկացման, տրանսպորտի սակագնի փոփոխությունների, բուհերի վարձավճարների բարձրացման և շատ այլ խնդիրների դեմ պայքարները։

Մի քաղաքականացրեք-ով է ընթանում նաև քաղաքական պատվերով հարուցված քրեական գործերի քննությունը։ Գաղտնազերծված հեռախոսային ձայնագրություններով բացահայտվում է, որ քրեական հետապնդումը երկրի առաջին դեմքից իջեցված հրահանգ է, գործի ողջ քննությունը՝ և նախաքննությունը, և դատաքննությունը, վկայում են քաղաքական պատվերի առկայությունը, բայց իշխանության օրբիտայում լավ տեղավորված խմբերն ու կազմակերպությունները պնդում են, որ դա իրավական պրոցես է, քաղաքականացնել պետք չէ։

Այս երևույթը առավել այլասերված տեսք ստացավ հատկապես պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ասում են պատերազմը մի քաղաքականացրեք, դա պատերազմ էր։ Սահմանային դիրքերը հանձնելը, սահմանները Ալիևի ցանկությամբ ձևելը մի քաղաքականացրեք, Թուրքիայի և Ադրբեջանի հետ արժանապատիվ բանակցությունների անհրաժեշտությունը մի քաղաքականացրեք, Սյունիքով միջանցքի հարցը մի քաղաքականացրեք, զոհերի թիվը մի քաղաքականացրեք, գերիների հարցը մի քաղաքականացրեք։ Բա ի՞նչը քաղաքականցնենք, ձեր տգիտությունն ու անճարությո՞ւնը։

ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ հայտարարություն են տարածում, որտեղ շեշտում են, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։ Հետո ասում են. «Մի քաղաքականացրեք»։

Ամենավտանգավորն այն է, որ իշխանության տված խայծը հեշտությամբ կուլ են տալիս հանրության լայն շերտեր։ Զոհերի ընտանիքները գրկաբաց ընդունում են իրենց զավակներին՝ առանց զրահաբաճկոն, առանց սաղավարտ, թշնամու բայրաքթարների տակ ուղարկողներին, դե դա հո քաղաքական հարց չէ։ Գերիների ծնողները իշխանության ուղղորդմամբ իրենց զավակներին չվերադարձնելը կապում են ընդդիմության հետ, և պահանջում են գերիների վերադարձը չքաղաքականացնել։ Իր տունն ու հողերը կորցրածը պահանջում է իր կորուստները չքաղաքականացնել։

Այս վտանգավոր երևույթը գնալով խորանում է։ Սա պետություն չունեցող ժողովրդի մտածելակերպ է։ Սա պետականություն չունեցող երկրի մոտեցում է։ Այսպես շարունակվելու պարագայում, իշխանությունների ապաշնորհության և անգրագիտության պատճառով եթե մի օր էլ կորցնենք մեր պետականությունը /իսկ դրա սպառնալիքն այս իշխանության օրոք ամեն օր կա/, ասելո՞ւ են «Մի քաղաքականացրեք»,-գրել է Վարդանյանը։