Ոստիկանության պետի հանձնարարությամբ սկսվել է ծառայողական քննություն. Անի Սամսոնյանը դիմել էր ոստիկանապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ապրիլի 7-ին Կառավարության շենքի դիմաց կանանց կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ դիմել էի ՀՀ Ոստիկանություն։
Ի պատասխան դիմումիս՝ տեղեկացնում են, որ ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն»։