Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ
Վազող տողեր

Առանց ձեզ պատժելու մենք չենք կարող ապրել, այս երկիրը չի կարող ապրել. Գեղամ Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Միքայել Մինասյանը երեկ հանդես եկավ ճշգրիտ ձևակերպումով. Ինչո՞ւ եմ այդպես ասում. Նա բանաձևի մակարդակի հասցրեց, տասնյակ, ինչու չէ հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ իմ ու իմ ընտանիքի ապրումները: Այս մասին իր հոդվածում գրել է «Ճշմարտություն սերունդների համար» ՀԿ ղեկավար Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմ հրահրածներին, մեր երկիր պատերազմ բերածներին, պարտության ճարտարապետներին, ծաղրածու գերագույն գլխավոր հրամանատարին, հրեշավոր հրամանների, հարյուրավոր տղերքի կյանքեր արժեցած օպերացիաների, այդ թվում և Լելե թեփեի ռազմական գործողության հեղինակներին պատժելը մեր երկրի օրակարգն է: Պարզել ճշմարտությունը և պատժել: Սա օրակարգ է:

Իլհամ Ալիևը Բաքվում քայլում է մեր տղերքի սաղավարտների կողքով: Ռեխը բացած քայլում է, լուսանկարվում: Հասկանո՞ւմ եք, դրանք մեր տղերքի սաղավարտներն են: Այդ սաղավարտների տակ մեր լույս, գեղեցիկ, խելացի, կյանքով լեցուն տղերքի գլուխներն էին: Հիմա սաղավարտները տականքների պատճառով Բաքվում են, իսկ նրանց գլուխները հողի տակ, կամ, որ ավելի սարսափելի է՝ անհայտ մի տեղ… Ու հրապարակում նստած, արյունոտ ծաղրածուն հրաժարական չի տալիս։ Այսքանից հետո նիկոլ աջակցո՞ղ կա: Եվ կապ չունի, թե ինչու եք աջակցում: Դեռ նիկոլ աջակցո՞ղ կա: Ալիևը մեզ կծաղրի, բա ինչ կանի, եթե նիկոլը դեռ վարչապետ է, իսկ ընդդիմությունը սալյուտով հարսանիք է անում։

Նիկոլ, ո՞նց ես ապրում: Ինչպե՞ս: Լևոն Տեր-Պետորսյանը քեզ լավ խորհուրդ տվեց, չլսեցիր, սկսեցիր ծաղրել: Ոչնչություն: Ի դեպ, էլ չես կարող օգտվել առաջին նախագահի, քեզ որպես փրկօղակ նետված առաջարկից: Ժամկետը սպառվեց, մոռացիր այդ մասին: Հասկանո՞ւմ ես, որ կորցրիր այդ շանսը:

Ադրբեջանցիների հրապարակած կադրերը, լուսանկարները տեսնելուց հետո, ես՝ Աբգարիս հայրը, Հայկազի հայրը, Կարենի մայրը, Արամի մայրը, Գոռի հայրը, Վարդանի եղբայրը, Արգամի մայրը, Էրիկի հորաքույրը, հազարավորներ, տասնյակ հազարավորներ զարմանում ենք, թե ինչպես ենք դիմանում, ինչպես չի կանգնում մեր սիրտը: նիկոլ, դու դեռ ընտրությունների մասի՞ն ես մտածում: Մոռացիր դրանց մասին: Եթե դրանք լինեն, ապա առանց քեզ ու քո ոհմակի:

Ալիևն, իհարկե, մի օր իր պատասխանը ստանալու է, բայց դրանից առաջ դու պետք է մեր առաջ պատասխան տաս: Դու և դուք պատասխան եք տալու: Առանց ձեզ պատժելու մենք չենք կարող ապրել, այս երկիրը չի կարող ապրել»: