Ջենարո Գատուզոն կարող է գլխավորել իտալական այլ ակումբ
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ամռնաը կարող է գլխավորել այլ ակումբ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Գատուզոյի պայմանագիրը ամռանը լրանում է և նեապոլյան ակումբը կարող է չերկարաձգել պայմանագիրը նրա հետ, քանի որ դժգոհ է իտալացու գրանցած արդյունքներից։
Նշվում է, որ Գատուզոյին կարող է պայմանագիրն առաջարկել «Ֆիորենտինան», որն այս մրցաշրջանում ելույթ է ունենում շատ անհաջող։
Ընդգծենք, որ Գատուզոն նախկինում մարզել է նաև «Միլանը»։