Ալեգրին «Յուվենտուսին» խորհուրդ է տվել վաճառել Ռոնալդուին
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ակումբին խորհուրդ է տվել վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին։ Այս մասին հայտնում են իտալական մի շարք սպորտային պարբերականներ։
Նշվում է, որ Ալեգրին ընդգծել է, որ Ռոնալդուն վնասում է թիմին և չի թողնում, որ թիմի մի շարք ֆուտբոլիստներ անհատական աճ գրանցեն։
Ընդգծենք, որ Իտալիայի առաջնության վերջին տուրից հետո Ռոնալդուն դարձյալ հայտնվել է կոնֆլիկտի կենտրոնում։ Նա խաղից հետո գետնին է նետել մարզաշապիկը։