Մեսսի, Սալլահ, Քեյն․ «ՊՍԺ»-ն դիտարկում է Մբապպեին փոխարինելու այս 3 տարբերակները
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ամեն ինչ անում էր, որպեսզի երկարաձգի պայմանագիրը թիմի ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապպեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆրանսիական ակումբը այս պահին մտածում է նաև Մբապպեին փոխարինելու մասին։
Թիմը դիտարկում է գնել Հարիք Քեյն, Մոհամմեդ Սալլահ և Լիոնել Մեսսի եռյակից ինչ-որ մեկին։ Ընդգծենք, որ Մեսսիի ապագայի հարցը դեռ անորոշ է։
Անորոշ է նաև Սալլահի ու Քեյնի ապագայի հարցը։ Հավելենք նաև, որ Մբապպեին ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»։