Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ն որևէ զիջման չի հասնի Իրանից․ Մոհամմադ Ջավադ Զարիֆ
ԱՄՆ-ը չի կարող պատժամիջոցների միջոցով Թեհրանից որևէ զիջման հասնել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Զարիֆը մասնավորապես նշել է․ «Պատժամիջոցների միջոցով նրանք (ամերիկացիները) չեն կարողանա զիջումներ ստանալ: Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ և ահաբեկչական գործողությամբ նրանք չեն կարող զիջումներ ստանալ: Նրանք պետք է դադարեցնեն դրա մասին մտածելը»։
Զարիֆը ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է իր տրամադրվածությունը փոխի Իրանի նկատմամբ։ Հավելենք նաև, որ Իրանի արտգործնախարարը այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։