Մարիա Զախարովան խոսել է «CNN»-ի կողմից ապատեղեկատվություն տարածելու մասին
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ «CNN» հեռուստաալիքն ապատեղեկատվություն է տարածել Ուկրաինայի դեմ պատերազմի նախապատրաստելու մասին՝ մատնանշելով CNN հեռուստաալիքով հեռարձակված կադրեր, որոնցում առկա է զինտեխնիկա։
Զախարովան մասնավորպաես նշել է․ «Հարգելի՛ «CNN» հեռուստաընկերություն և նրա բարեհամբույր անձնակազմ: Մենք հասկանում ենք, որ դուք ժամանակ չունեք փաստերի ստուգման համար, քանի որ դուք այնքան խորն եք մտել գաղափարական պայքարի մեջ` հանուն լիբերալիզմի հաղթարշավի»։
Զախարովան խոսել է նաև տեսանյութում առկա ուկրաինական զրահատեխնիկայի մասին, որ նկարահանված է ուկրաինական երկաթուղային կայարանում։ Դիվանագետը գրառմանը կցել է «CNN»-ի տեսանյութից մի հատված, որտեղ ենթադրաբար ռուսական զրահատեխնիկա է շարժվում դեպի ուկրաինական սահման:
Ընդգծենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էին կադրեր, որոնցում երևում էր շարժվող զրահատեխնիկա։