«Նիկոլի ուսապարկ» տիտղոսի հեղինակը պատգամավորական մանդատ վերցրեց (տեսանյութ)
Իմքայլականներին ուսապարկերի հետ համեմատող Վահագն Ալեքսանյանը՝ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգողը, այսօր համալրեց ուսապարկերի շարքը՝ վերցնելով մանդատն ու դառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։
Նա ուսապարկային դատողությամբ էլ, լրագրողների հետ զրույցում, փորձել է մեկնաբանել հայկական բանակի վիճակը։
Տարօրինակ ջղաձգումներով Ալեքսանյան Վահագնը քննադատել է նախկիններին բանակը թալանելու համար․․․
Իհարկե, որևէ մեկը երբևէ չի հերքել, որ նախկինում, այո՛, բանակը թալանվել է, այստեղ հարցն այն է, թե այդ ինչպես է ստացվել, որ մինչ օրս ոչ ոք դեռևս պատասխանատվություն չի կրել բանակը թալանելու համար։
Ինչո՞ւ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանն այս գործին ընթացք չի տվել․․․
Լրագրողներն այս հարցը չտվեցին նրան, բայց նկատեցին, թե նախկինները պնդում են, որ գուցե թալանել են, բայց երկիր չեն տվել թշնամուն։
Իմքայլական նոր պատգամավորն այս հարցին ըստ էության չպատասխանեց, այլ նյարդային տոնով այդ հայտարարությունն արած «նախկիններից» մեկին՝ Արմեն Աշոտյանին անվանեց «լկտի»․․․
Պատգամավորի համար չծառայելով զինվորական կոչում ստանալը՝ «լկտիություն» է․․․
Լրագրողներն իհարկե հիշեցրեցին, որ Նիկոլ Փաշինյանը ևս չի ծառայել, բայց հայտարարեց, որ ինքը Գերագույն հրամանատար է․․․
Իհարկե, Ալեքսանյանը չէր ցանկանա դեռ պատգամավոր չդարձած՝ զրկվեր մանդատից, ուստի այնուամենայնիվ խոհեմ գտնվեց ընդհանրապես չպատասխանել այս հարցին։ Նա, որ դեռ րոպեներ առաջ ջղաձգվել էր ու բարձրացրել տոնը՝ մոռանալով էթիկայի բոլոր կանոնների մասին, հանկարծ հիշեց, որ պետք է հարգել միմյանց և լրագրողին հրդորեց հարգել իր գործընկերոջ հարցը (որն ավելի անշառ էր)․․․