Սերխիո Ռամոսը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանական «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը չի կարող օգնել իր թիմին առաջիկա հանդիպումներում, նույնիսկ եթե վերականգնվի վնասվածքից։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Իսպանացու կորոնավիրուսի թեստը ունեցել է դրական պատասխան։ Ռամոսի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չէին։
Ընդգծենք, որ օրեր առաջ կորոնավիրուսի դրական թեստի պատասխան եղել է նաև թիմի մեկ այլ պաշտպան Ռաֆայել Վարանի մոտ։