Նիկո՛լ, կինդ Շուշի հրավիրեց թուրքին մուղամ լսելու, հիմա դու Երևա՞ն ես հրավիրում․ զոհված հրամանատարի եղբայր
Լսի՛ր Նիկոլ, կինդ Շուշի հրավիրեց Թուրքին մուղամ լսելու և իրականացրեցիք ձեր սորոսածին կլանով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Սև հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։
«Հիմա դու Երևա՞ն ես հրավիրում։ Ի՞նչ արյուն է հոսում քո մեջ, ի՞նչ է գրված արյանդ վրա։ Լավ հիշիր Նիկոլ, գալու է մի օր, որ հնձելու ես ցանածդ։
Ո՞վ կարող է ասել, որ պաշտոնյան է մեր երկրի անվտանգության երաշխավորը, հեշտ է հիմարին խաբել և ասել (թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավորը չեմ), դու ճիշտ ես Նիկո՛լ, մեղավորը դու չես այլ կուրության մատնված ժողովուրդն է, որ վախից կուրացել է և հանուն իր ճղճիմ կյանքի ուրացել է հավատքը, հայրենիքը և ընտանիքը»,-գրել է Սերոբ Գասպարյանը։