Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ «Իմ քայլը խմբակցության նոր պատգամավոր
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, որով մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին:
Ալեքսանյանը երդմամբ ստանձնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները։