Լիոնել Մեսսին պատմության մեջ ամենաշատ հանդիպումներն է անցկացրել «Բարսելոնայի» մարզաշապիկով
Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հերթական բացառիկ ցուցանիշն է գրանցել կատալոնական ակումբի կազմում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-Ից։
Ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է ամենաշատ հանդիպումները։ Նա թիմի մարզաշապիկը կրել է 769 անգամ։
Ընդգծենք, որ Մեսսին թիմում գրանցել է այնպիսի ցուցանիշներ, որոնք առաջին հայացքից հաղթահարելը անհնարէ թվում։
Հավելենք նաև, որ թիմի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան ամեն կերպ փորձում է ակումբում պահել Մեսսիիին և նրան առաջարկել հավիտենական պայմանագիր։