Սկանդալային նամակագրություն. ինչ է գրել Փաշինյանի մոսկովյան հանդիպման կազմակերպիչ Շահեն Պետրոսյանը մասնակիցներին (ֆոտո)
«Հայ իրավաբանների միավորման» ղեկավար Շահեն Պետրոսյանի ձեռամբ երեկ Մոսկվայում իսկական խեղկատակություն տեղի ունեցավ:
Արդեն հրապարակվել է հանդիպման մասնակիցների ցանկը և տրվելիք հարցերը: Պարզվեց նաև, որ հանդիպման մասնակիցների մի մասն էլ առանձնապես տեղյակ չէր կատարվելիք շոուից:
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել նամակագրության սքրինշոթ: Զրուցարանի՝ չաթի մասնակիցները նրանք են, ովքեր երեկ ներկա են գտնվել Փաշինյան-Պետրոսյան տանդեմի կապկած հանդիպմանը:
Սքրինշոթում երևում է, թե ինչպես է Շահեն Պետրոսյանը հանդիպման մասնակիցներին ասում, որ բոլոր հարցերը անձամբ համաձայնեցված են վարչապետի մեջ: