Պուտինը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն ամենահրատապ խնդիրներից մեկն է համարում:
«Անշուշտ, մենք խոսելու շատ բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, եւ, իհարկե, ամենաահրատապ, ամենասուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է»,- ասաց Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Ամենակարեւոր խնդիրը տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով, դա չափազանց կարեւոր է: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի քննարկել այս բոլոր հարցերը, ինչպես նաեւ առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները»,- ասաց նա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել Մոսկվա հրավերի համար: Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում:
«Իհարկե, առաջին հերթին ուզում եմ նշել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության գլխավոր գործոն: Այս իմաստով, հուսով եմ, այսօր կքննարկենք Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանում, մեր ամբողջ տարածաշրջանում անվտանգության համակարգի նկատմամբ Ձեր տեսակետները»,- ասել է Փաշինյանը: