Տիրան Խաչատրյանը հաստատել է, որ կնոջը բերման են ենթարկել (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ կառավարության մոտից այսօր բերման են ենթարկել իր կնոջը՝ Համեստ Երիցյանին, սակայն չցանկացավ մեկնաբանել միջադեպը.
«Եկեք չմեկնաբանեմ»,-ասաց Տիրան Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Վետո» նախաձեռնության կանանց նախաձեռնությամբ այսօր ակցիա է տեղի ունեցել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ակիցայի ներկա է եղել նաեւ գեներալ-լեյտենանտի կինը, որը կարմիր քարտ է ցույց տվել ոստիկաններին։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է նրան բերման ենթարկելու կադրերը։