Շահեն Պետրոսյանը «սարքում է» հայ փաստաբանների գլխին. նա պաշտոնի համար հանդիպում է կազմակերպում դավաճան Փաշինյանի հետ. Գաբրիելյանով

Մինչ ամեն մի իրեն հարգող հայ լավագույն դեպքում անտեսում է Նիկոլ Փաշինյանին և նրա ամբողջ անբարոյական թիմին, անկիրթ և պարտքերի մեջ խրված Շահեն Պետրոսյանը, ով կասկածելի կերպով ղեկավարում էր Հայ իրավաբանների ասոցիացիան, որը անօրինական գրանցված է ինչ-որ հասցեում և կապ չունի ասոցիացիայի հետ, որոշել է ծառայել դավաճանին: Այս մասին գրում է ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը:
«Շահենը հույս ունի, որ Հայաստանի թուրքամետ կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, կպարգևատրի իրեն ինչ-որ պաշտոնով (Պետրոսյանի երկնագույն երազանքը Ռուսաստանում Հայաստանի դեսպան դառնալն է):
Այն, որ Պետրոսյանը խարդախ ու խաբեբա է՝ շատերը գիտեն: Վաղուց արժանապատիվ հասարակության մեջ նրա ձեռքը չեն սեղմում:
Այժմ այդպիսիք կդառնան նաև մի քանի տասնյակ հայ փաստաբաններ, որոնց ձեռքը չեն սեղմի այլևս:
Այսօրվանից այդ փաստաբաններից նույնիսկ անվճար ցանկացած խորհուրդ ստանալու համար՝ նույնքան ամոթալի է:
Ավելի լավ է` դիմել Մոսկվայում աշխատող ադրբեջանցի փաստաբաններին»,- գրել է Գաբրելյանովը: