Քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես. Լուիզա Ղամբարյանի գրառումն ամուսնու հիշատակին

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Instagram-ի իր էջում գրառում է արել ամուսնու՝ մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանի մասին:
«Իմ լույս Գոգա, քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես: Իմ բարի, հանգիստ ննջիր»,- գրել է դերասանուհին: