Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 100 հազար մարդ

Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 103.558 նոր դեպք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նախորդ անգամ վարակի նմանատիպ աճ գրանցվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին, երբ օրական գրանցվում էր 97 894 դեպք:
Հնդկաստանում դեպքերի կտրուկ աճ է գրանցվել մարտի կեսերից: Ավելի վաղ ՝ մարտի 20-ին, միայն խիտ բնակեցված Մահարաշտրա նահանգում գրանցվել էր 25 681 դեպք, որից առնվազն 3000-ը ՝ Մումբայում:
Անցած հանգստյան օրերին դեպքերի թիվն օրական աճել է մի քանի հազարով: Շաբաթ օրը հաղորդվել է 89129 դեպքի, իսկ կիրակի օրը ՝ 93249 դեպքի մասին: