Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական համատեղ զորավարժությունները

Երեքշաբթի օրը` ապրիլի 6-ին, կսկսվեն ազդանշանային զորքերի համատեղ զորավարժություններ ՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ և կտևեն մինչ ապրիլի 8-ը: Այս մասի գրում է Kommersant.ru կայքը։
Նշվում է, որ զորավարժություններն իրականացվելու են կապի ժամանակակից միջոցների և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, և իրականացնելու են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարաշտաբների տեղակայման և այլ գործողությունների խնդիրները։
Վարչությունը չի հստակեցրել` որտեղ ճշգրտորեն տեղի կունենան զորավարժությունները: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել զորավարժությունների մասին տեղեկատվությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները մարտի 29-ից ապրիլի 2-ը զորավարժություններ են անցկացրել ադրբեջանական զինուժի հետ Թուրքիայի հարավ-արևմուտքում: