Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են իրականացնել Ղրիմի սահմանի մոտակայքում
Ինժեներական և սակրավորական ստորաբաժանումները, ուկրաինացի զինծառայողները, հրետանային և բանակային ավիացիայի աջակցությամբ, վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Սև և Ազովի ծովերի ափերի երկայնքով։
Ռազմական օդուժը նույնպես մասնակցել է զորավարժությանը։ Նրանք իրականացրել են թշնամու թիրախները խոցելու գործողություններ։