ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Հասարակություն

«Ասաց` պատերազմ կլինի, ինձ դագաղով կբերեն». Դավիթ Յակովլևը մեր դաշտերն ու անտառներն աչքերի մեջ տարավ իր հետ (տեսանյութ)

Դավիթ Արմանի Յակովլև (2001-2020)

«Դավիթը մեր առաջին թոռնիկն էր, սիրում էի իր հետ ինչ-որ տեղ գնալ»։ Պատմում է Արցախյան երկրորդ գոյամարտում զոհված զինվոր Դավիթ Արմանի Յակովլևի պապը՝ Հայկ Հայթայանը։ Նա հիշում է, երբ մի անգամ բնության գրկում էին, Դավիթին հարց է ուղղել․ «Տեսնո՞ւմ ես Դավիթ, ինչ գեղեցիկ լեռներ, դաշտեր ու անտառներ ունենք։ Ասաց՝ պապի, ես աչքերիս մեջ տպել եմ մեր դաշտերն ու անտառները․․․ հետո նա սկսեց նկարել դրան։ Այդպես էր ինքնարտահայտվում»,- հիշում է Հայկ Հայթայանը։

Նկարել է գեղեցիկ բնակարաններ. դա իր զբաղմունքն էր: Բայց նկարելուց բացի ցանկանում էր դառնալ IT ոլորտի մասնագետ և շատ լավ էր սովորում։ Ուսուցիչները պատմում են, որ եթե նա չզոհվեր` ապա ոլորտի լավագույն մասնագետներից մեկն էր լինելու։

Այս ուղղությամբ Դավիթն արդեն աշխատում էր։ Յութուբյան հաշիվ էր բացել հոր անունով ու իր ստեղծած ծրագրերն էր զետեղում այնտեղ։

Մայրը՝ Սոֆի Հայթայանը պատմում է, որ յութուբից ստացած առաջին աշխատավարձը ցանկացել է մոր համար նվեր անել և ժամացույց է գնել․ «Մնայուն նվեր»,-ասում է մայրը։

Դավիթը մահվան մասին տանը երբևէ չի խոսել, բայց դպրոցում ընդհանուր զրույցի ժամանակ կարծես կանխատեսել է իր մահը։

Ռուսերենի ուսուցչուհի Վարդուհի Ղուկասյանն է պատմում. «Ասաց` Վարդուհի Ալբերտովնա, պատերազմ կլինի, ինձ դագաղով կբերեն... ես նրան թույլ չտվեցի շարունակել, ընդհատեցի»։

Պատերազմի ժամանակ նա իր կամքով է գնացել թեժ կետեր։ Մարտի ժամանակ այդ պահին 15 հոգով են կռվելիս եղել․ 4-ը վիրավորվել են, 11-ը՝ մահացել, այդ թվում նաև Դավիթը։

«Ասում են, եթե Աստված մեկին շատ է սիրում և օրհնում՝ սատանան նրան անմիջապես նկատում է»,-նկատում է Հայկ Հայթայանը։

Կենսագրություն

Դավիթ Արմանի Յակովլևը ծնվել է 2001թ. ք. Երևանում:

2019թ. ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:
Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն հանձնելուց հետո որոշել է, որ IT մասնագետ դառնալու համար ավելի ճիշտ է սովորել ԵՊՀ-ում։

Ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ մագիստրատուրան աշխարհի լավագույն համալսարաններից մեկում անցնելու նպատակով։

2019թ. հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ:

Դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Յակովլևի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։ Մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ Բարդի 1 օպերացիայի ընթացքում ճշգրիտ հաշվարկներով, ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել է թիրախները, այլև օգնել մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։

Արժանացել է Մարտական ծառայության և արիության համար մեդալի։

Տեսանյութ․