Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտափույթ խաղաղության հույս ունի. ԳյուլերՄեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրըԱրման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել ՄակրոնիՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին փոսն ընկած ձիուն հաջողվել է հանելՍիրիայի քրդերը օգնություն են խնդրել ԱՄՆ-իցՇիրակի մարզպետը միայն պաշտոնանկությունով չի փրկվիԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետինԻրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրություններիԲոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Երկար դադարից հետո հայտնվել է ասպարեզումԾանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում13-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատարանԹաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան․ Գ․Ծառուկյանը շրջայց է կատարել Աբովյանում (տեսանյութ)Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»Ռուսական զորքերը հեռանում են Սիրիայից. BildՊետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ» Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին․ «Իրավունք»Զուրաբիշվիլին ցուցադրաբար անցել է խորհրդարանի կողքով և հայտարարել, որ գնում է աշխատանքիՔաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիսԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չծրագրված այց է կատարել ԻրաքԹբիլիսիում նախագահական ընտրությունների դեմ ցույց է սկսվելԻսրայելը Սիրիայում շարունակում է ռմբակոծել ռազմական օբյեկտները2 հազար 500 մեկնաբանություն՝ գնդակահարության պատի տակ. ինչ են գրում քաղաքացիները վարչապետին (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻնչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-նՈւկրաինական անօդաչուները հարվածել են ռուսական նավթաբազայինՀերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»Վրաստանում նախագահական ընտրություններ ենՎարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ»Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»ՔՊ-ում ահուսարսափի մեջ ենՀովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»
Ապարանում բուք է, Կապանում ձյուն է գալիս, Արարատում մառախուղ է
Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար

Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է Հայաստանի դեմ նոր պատերազմի. Greek City Times

Թվում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար: Այս մասին գրում է News.am-ը՝ հղում տալով Greek City Times-ում տպագրված վերլուծաբան Պոլ Անտոնոպոլուսի հոդվածին:

«Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի կողմից հովանավորվող ներխուժումից եւ պատերազմից երկու օր առաջ Greek City Times-ը հաղորդել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքում էր դա, բայց այժմ կան անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ եւ ականատեսների վկայություններ:

Հիմա թվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար:

Չնայած Ադրբեջանը սիրիացի վարձկանների եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայերից հետ գրավեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները, կարծես շուտով նոր հակամարտություն է բռնկվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստության եւ/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջեւան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասում էր, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը զիջեն Ադրբեջանին, նրանք կկորցնեն Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանն ու Նախիջեւանը:

Նա կարծում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի վտարել հայերին Ղարաբաղից, նրանք հետո կհարձակվեն Սյունիքի եւ Հայաստանի այլ մարզերի վրա: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքը, դա ոչ միայն Ադրբեջանը կկապեր Նախիջեւանի հետ, այլ նաեւ Թուրքիային անմիջական ելք կտար դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով եւ հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:

Ադրբեջանը պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները վերադարձնելու հարցում՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է միայն վերադարձնել այն տարածքը, որը համարում է գրավյալ:

Սակայն թուրք եւ ադրբեջանցի ազգայնականները կոչ են անում օկուպացնել Սյունիքի մարզը, որպեսզի վերջ տան Նախիջեւանի բաժանմանը Ադրբեջանից: Շատ հայտնի հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը այսօրվա հյուսիսային Հայաստանի վրա հիմնված ավելի փոքր հայկական պետություն ստեղծելն է:

Կարծես Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի`Սյունիքը Հայաստանից խլելու համար:

Անցյալ շաբաթ Ալիեւը հայտարարել էր, որ «նոր տրանսպորտային միջանցք կանցնի Զանգեզուրով՝ Ադրբեջանի պատմական տարածքով, եւ կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր անբաժանելի մասի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:

Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»: Սա ակնհայտ նշան է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացելու համար, որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանի հետ: Ալիեւի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու Ղարաբաղում: «Մենք չենք կարող ձեզ ասել, թե կոնկրետ որ տարածքում դա տեղի կունենա, բայց երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողության Սյունիքի դեմ՝ թուրքական Boeing 737AEW & C վաղ նախազգուշացման եւ վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկանունով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը պահեստազոր է կանչում, իսկ թուրք եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանի մոտ:

Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հնչում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես, պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը: Հնարավոր է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, միաժամանակյա գործողություններ սկսեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ: Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, իսկ թաթարական փոքրամասնությունը, իբր, ճնշված է: Բացի այդ, Թուրքիան դրոններ է մատակարարում ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաեւ հայտարարում է, որ առանց տատանվելու հանդես կգա Հայաստանի դեմ, եթե նա չզիջի իր պահանջներին:

Չնայած անը Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արեւմուտք շրջելու Փաշինյանի փորձերին՝ Մոսկվան այժմ օգնում է բարեփոխել հայկական բանակը եւ վերազինել այն: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորված չեն, այլ արդեն ընթացքի մեջ են, եւ մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում»: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման, հետախուզական համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը:

Ի պատասխան՝ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը եւ չպետք է նոր զենք տրամադրի:

Ավելի կարեւոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը պարտավոր կլինեն օգնություն ցուցաբերել:

Թեեւ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ լինի Ռուսաստանին ներքաշել ռազմական հակամարտության մեջ, հարց է ծագում՝ արդյո՞ք Մոսկվան կկարողանա հաղթահարել Կովկասում եւ Դոնբասում միաժամանակ հակամարտությունները, եթե Ադրբեջանը եւ Ուկրաինան միաժամանակյա գարնանային հարձակումներ սկսեն: Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին եւ Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար, օրինակ՝ Հայաստանին ստիպել տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ»: