Exclusive Կոնցեռնի նախագահ Ռոբերտ Ղազանչյանը լքեց ցանկալի փեսացուների շարքը
Օրեր առաջ տեղի է ունեցել Exclusive Կոնցեռնի նախագահ Ռոբերտ Ղազանչյանի և Անի Հովհաննիսյանի նշանադրության արարողությունը։
Նշանադրության հյուրերն էին ամենամոտ հարազատները, ընկերները։ Հանդիսավարն էր Դինա Ակոպովնան:
Երեկոյի բարձր տրամադությունն ապահովում էին սիրված երգիչներ՝ Արսեն Հայրապետյանը, Վովա Ահարոնյանը, Արտաշ Զաքյանը, Հայկ Ջրաղացպանյանը, Լիլիթ Կարապետյանը, Դիանա Մովսիսյանը, Մարինե Մխիթարյանը և այլոք․․․․
NewsPress.am լրատվական կայքի ողջ անձնակազմը սիրով շնորհավորում և երջանկություն է մաղթում զույգին։