Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
Շիրակի մարզում այսօր՝ մարտի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 25-ամյա Հայկ Շ.-ի վարած Nissan Murano մակնիշի 70-ամյա Ալբերտ Յ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 06-ի ուղեւոր 7-ամյա Նարեկ Հ.-ին դեպքի վար ժամանած բժիշկների խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, իսկ վարորդ Ալբերտ Յ.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։