Իսրայելացի զինվորականները ձերբակալման ժամանակ կրակել և սպանել են մի պաղեստինցու
Երեկ երեկոյան իսրայելցի զինվորները կրակել և սպանել են մի պաղեստինցու, որը դիմադրություն է ցույց տվել Արևմտյան ափի Նաբլուս շրջանում ձերբակալման ժամանակ։
Այս մասին հայտնում է իսրայելական բանակը: «Գիշերը զինվորները ձերբակալեցին կասկածյալին Նաբլուսից հյուսիս-արևելք գտնվող Տուբասում: Ձերբակալության ընթացքում կասկածյալը փորձել է դանակով հարվածել զինվորներից մեկին: Զինվորը հրել է հարձակվողին, իսկ մոտակայքում գտնվող հրամանատարը կրակել և վնասազերծել է նրան», - ասվում են բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հարձակման փորձի ժամանակ իսրայելացի զինվորը թեթեւ վիրավորվել է և տեղում ստացել բժշկական օգնություն։