Թուրքիան նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ «S-400»-ի հետ կապված ճնշումների մասով
Թուրքիայի կողմից «S-400» զենիթահրթիռային համակարգերի օգտագործման կապակցությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան արդյունք տալ։ Այս մասին նախազգուշացրել է թուրք պաշտոնյա Իբրահիմ Քալինը, ով հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի խոսնակը։
Նա ամերիկացի գործընկերներին կոչ է արել հասկանալ Թուրքիայի ազգային անվտանգության շահերը: 2017-ի սեպտեմբերին «S-400» հակաօդային պաշտպանության համակարգը գնելու Անկարայի որոշումը լուրջ տարաձայնություններ առաջացրեց Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքում նրա գործընկերների միջև:
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նշել են, որ Թուրքիան կվտանգի դաշինքի անվտանգությունը, եթե «S-400»-ը միացնի դաշնակից երկրների համակարգերին, քանի որ ռուսական համակարգը կօգտագործի գաղտնի տվյալների ցանց: