Նոր սկանդալ` Մեծ Բրիտանիայում․ Արքայազն Չարլզը չի խոսում իր որդու` Հարրիի հետ
Մեծ Բրիտանիայի թագուհու որդին ՝ Ուելսի արքայազն Չարլզը դադարեցրելէ խոսել իր կրտսեր որդու ՝ Հարրիի հետ, իմանալով նրա որոշման մասին։ Հարրին իր կնոջ ՝ Մեգան Մարքլի հետ որոշել է հրաժարվել թագավորական ընտանիքի ավագ անդամի կարգավիճակից:
Այս մասին տեղեկանում ենք CBS-ից։ Արքայազն Հարրին խոստովանել է, որ իր տատիկին և հայրիկին պատմել է կարգավիճակից հրաժարվելու իր որոշման մասին՝ նախքան հանրությանը դա հայտնի կդառնար։ : Նա նշել է, որ ընդամենը երեք նման խոսակցություն է եղել, երբ ինքը և իր կինը Կանադայում էին: Այդ դեպքից հետո իր հայրը դադարել է պատասխանել հեռախոսազանգերին։
Արքայազն Հարրին պարզաբանել է, որ իր հայրն իրեն այդպես է պահել կապված իրենց որոշման հետ։ Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատից մի աղբյուր հայտնել էր, որ արքայազն Հարրին ու Մարքլը «պատերազմ են հայտարարել» թագավորական ընտանիքին: