Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
Մարտի 4-ին հայրենիք են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Ռուբեն Պապյանի հրամանատարությամբ առաքելություն իրականացրած խաղաղապահների պատրաստվածությունը բարձր է գնահատվել հրամանատարության կողմից։