Խոշոր ու ողբերգական վթար Լեհաստանում․ զոհվել է 6 և վիրավորվել 34 ուղևոր
Ուկրաինայի վեց քաղաքացի է զոհվել, ավելի քան 30-ը վիրավորվել Լեհաստանում ՝ Պոդկարպատայում գտնվող A4 մայրուղում ավտովթարի հետևանքով։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Կաշիցա քաղաքի մերձակայքում Պոզնան - Խերսոն երթուղով անցնող ուկրաինական համարանիշներով ավտոբուսը վթարի է ենթարկվել և կողաշրջվել։
Ավտոբուսում 57 մարդ է եղել, բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ: Տեղական Reports կայքի հաղորդմամբ, վեց մարդ զոհվել է, եւս 34-ը վիրավորվել են: 15 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց: