Կիլիան Մբապպեն կարող է լինել իմ իրավահաջորդը․ Պելե
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն խոսել է «ՊՍԺ»-ի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապպեի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
Պելեն մասնավորապես նշել է․ «Մբապպեն կարող է լինել իմ իրավահաջորդը, և ես հիմա չեմ կատակում: Ես ինձ տեսնում եմ նրա գերարագ խաղի մեջ: Նա շատ արագ է մտածում։ Երբ գնդակը ստանում է, նա արդեն գիտի, թե ինչ պետք է անել դրա հետ, արդեն մտքում պահում է շարժման ուղղությունը և ունի լավագույն լուծումը: Այս որակներն այժմ շատ կարևոր են ֆուտբոլում: Եվ բացի այդ, Կիլիանը շատ արագ է վազում ևնշրջանցում մրցակիցներին, ինչպես ես»։