Անկարգություններ՝ Ֆրանսիայում․ կան բերման ենթարկված երիտասարդներ
Չորս դեռահասներ բերման են ենթարկվել Ֆրանսիայի Ռիե-լա-Պապե համայնքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է BFMTV- ն:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ ակցիային մասնակցել է շուրջ 30 երիտասարդ: Պարզաբանվում է, որ ցուցարարները վնաս են հասցրել երկու ավտոբուսի և քաղաքային սարքավորումների, ինչպես նաև հրկիզել են 12 մեքենա:
Այս պահին դեպքի վայրում ծառայություն են իրականացնում ոստիկաններն ու փրկարարները։