Ձնահյուս՝ Կամչատկայում․ Ձյան տակ են մնացել կին ու երեխաներ
Կամչատկայի Ելիսովո քաղաքում երեք մարդ ձնահյուսի տակ է մնացել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանի համար քննչական վարչության կայքը:
Ձնահյուսի հետևանքով ձյան շերտը լեռան լանջից իջել է դպրոցի մոտակայքում: Ձյան տակ է հայտնվել մի տղամարդ, ենթադրաբար 40 տարեկան, և մեկ կին ու երեխա։
Տղամարդը մահացել է դեպքի վայրում, կինն ու երեխան փրկվել են: Ավելի վաղ Նորիլսկում ձնահյուս էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել։