Ճապոնիան Օլիմպիական խաղերին օտարերկրացի երկրպագուներին թույլ չի տա այցելել իր երկիր
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են արգելել օտարերկրյա երկրպագուներին մասնակցել խաղերին։ Այս մասին հաղորդում է Kyodo News-ը:
«Ներկայումս Ճապոնիան թույլ չի տալիս օտարերկրացիներին մուտք գործել երկիր: Արգելքը կհանվի, եթե իրավիճակը բարելավվի: Չեմ կարծում, որ իրավիճակն արագ բարելավվելու է այն աստիճանի, որ մենք կարողանանք երկրպագուներ ընդունել»,-ասել է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Տոշիրո Մուտոն:
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականին, բայց դրանք հետաձգվեցին ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Խաղերը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: