Նոր Զելանդիայում գրանցվել է 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
6.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է գիշերը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գիսբորն քաղաքից 181 կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումները գրանցվել է է 9 կիլոմետր խորության վրա:
Շաբաթվա սկզբին այդ տարածաշրջանում գրանցվել է չորս հզոր երկրաշարժ։ Ընդգծենք, որ վերջին շաբաթներին ամբողջ աշխարհում գրանցվում է ստորգետնյա ցնցումների աճ։