Զինված հարձակում՝ Նիգերիայում․ կա 16 զոհ և 9 վիրավոր
Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում զինված անձինք սպանել են առնվազն 16 մարդու։ Եվս 9 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը ։
Հաղորդվում է, որ հարձակումը իրականացվել է Սոկոտո նահանգի Տառա գյուղի վրա: Դեպքի հետ կապված մի շարք մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Մի քանի օր առաջ առևանգվել էր առնվազն 60 մարդ։ Դեպքը տեղի էր ունեցել Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Զամֆարա նահանգի գյուղերից մեկում։
Այս անգամ ևս տեղի էր ունեցել ավազակային հարձակում։