Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 116 միլիոնի
Կորոնավիրուսի սկսման պահից ի վեր ավելի քան 116 միլիոն մարդ վարակվել է վիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Վերջին շրջանում աշխարհում աճել են COVID-19- ի հետ կապված մահացության դեպքերը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2,5 միլիոն մարդ։ Վարակվածներից 65,6 միլիոնը ապաքինվել են։
10 միլիոնից ավելի վարակակիր ունեցող երկրներից են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան։ Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ վարակվել է 28,8 միլիոն մարդ։ Ընդգծենք, որ աշխարհի մի շարք երկրներում սկսվել է վիրուսի դեմ զանգվածային պատվաստումը։