Բեռլինի կինոփառատոնում շնորհվել են առաջին մրցանակները
Բեռլինի կինոփառատոնին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեի «Անհաջող սեքս, կամ խենթ պոռնո» ֆիլմը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ 2021 թվականին կորոնավիրուսային համաճարակի պատճառով կինոփառատոնը անց է կացվել երկու փուլով, որոնցից առաջինը տեղի է ունենում առցանց:
Առաջին մրցանակները շնորհվել են Բեռլինի կինոփառատոնի ժյուրիի կողմից մարտի 4-ին: Ընդգծենք, որ կորոնավիրուսով պայմանավորված վերջին մեկ տարում մի շարք փառատոններ անց են կացվել հեռավար։